ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար էդուարդ Շարմազանովը այսօր մեզ հետ զրույցում շնորհավորեց «Առաջին լրատվականի» ամբողջ անձնակազմին մեկ տարեկան դառնալու կապակցությամբ:
«Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով տրամադրել համակողմանի տեղեկատվություն և բազմակարծություն նույնպես: Ես ինքս հետևում եմ «Առաջինին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է մեր ձեռագրին՝ ավելացրեց. «Ձեզ մոտ բազմակարծություն կա, ինչպես նաև կարծում եմ, որ կոռեկտությունը պահպանվում է»:









































