Հայտնի ռոք երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մակքարթնին և նրա հարսնացուն` Նենսի Շեվելլը, կամուսնանան կիրակի` հոկտեմբերի 9-ին: Ինչպես հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, զույգն իր ամուսնությունը կգրանցի Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասի ՔԿԱԳ-ում, որտեղ 1969թ. Փոլը գրանցվել էր իր առաջին կնոջ` Լինդայի հետ: Բրիտանական մամուլի փոխանցմամբ` Մակքարթնիի և Շեվելլի հարսանեկան արարողությունը շատ համեստ կլինի. հարսանիքին հրավիրված է ընդամենը 30 մարդ:
Նշենք, որ 69-ամյա Փոլ Մակքարթնին ամուսնանում է արդեն երրորդ անգամ:







































