Սիրիայում մարտից սկսված բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում զոհվել է առնվազն 187 երեխա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի նախագահ Ժան Ցերմատտենը կոչ է արել Սիրիայի կառավարությանը անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը քաղաքացիական անձանց դեմ և կանխել բռնությունը երեխաների նկատմամբ
Օրերս հրպարակված ՄԱԿ-ի մեկ այլ զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ Սիրիայում զոհվել է 2900 մարդ: