Չինաստանի հյուսիսում՝ նավահանգստային Տյանցզին քաղաքում, արագընթաց մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 35, վիրավորվել 18 մարդ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը. ավտոբուսը գերազանցել է թույլատրելի արագությունը, ինչի հետևանքով բախվել է մեքենային և շրջվել: Վիրավորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:











































