Ինչպես «Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, «Հայաստանի էլցանցեր»-ի հարյուր տոկոսի բաժնետեր ռուսական «Ինտեր ՌԱՈ հոլդինգ»-ը մտադիր էր բաժնետոմսերի քսան տոկոսը վաճառել ֆրանսիացիներին։
«Սակայն սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ գործարքը չի կայացել»։
Թերթը տեղեկացել է, որ նշված օրը կողմերը ներկայացել են գործարքը կնքելու, սակայն ռուսներն անսպասելի հրաժարվել են վաճառքից՝ տեղեկանալով, որ ֆրանսիացիների հետևում հայ օլիգարխներ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ կան կանգնած։







































