«Եվրամիությունը հանել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհի և ևս երկու բարձրաստիճան գործիչների նկատմամբ վիզային սանկցիաները»,- գրում է Guardian-ը:
Մուտքի արգելքը հանվեց այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեստերվելլեն ժամանեց Իրան` նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ գերմանացի երկու թղթակիցներին ազատելու խնդիրը քննարկելու համար:
Guardian-ի հաղորդմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչներն ընդառաջ են գնացել իրանցի գործիչներին` Իրանի միջուկային ծրագրի հետագա քննարկման նպատակով:
Հիշեցնենք, որ Արևմուտքի երկրներն Իրանին մեղադրում են միջուկային զենք արտադրելու մեջ, սակայն Թեհրանն իր հերթին վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելուն: Այս տարվա օգոստոսի վերջին Իրանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետներին թույլ տվեց այցելել երկրի միջուկային օբյեկտները:







































