ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը այժմ գտնվում է ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության դեմ հաղթանակի առավել մոտ կետին: Ինչպես հայտնել է РИА Новости-ն, այս մասին նա հայտարարել է Աֆղանստանի պատերազմի տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Օբաման նշել է նաև, որ ԱՄՆ-ը երբեք չի պայքարում իսլամի դեմ, իրենց գլխավոր թիրախն ահաբեկիչներն են:
Նախագահը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին, շնորհակալություն հայտնել ամերիկացի զինվորականներին և նրանց ընտանիքներին՝ այն տանջանքների համար, որը նրանք կրել են:
Օբաման հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը գտվում է Իրաքից զորքերը դուրս բերելու և Աֆղանստանում դրանց թիվը կրճատելու գործընթացում, և հավելել է, որ երկու պատերազմների վետերանները և նրանց ընտանիքները մշտապես կստանան իրենց երկրի աջակցությունն ու օգնությունը:






































