Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանի լրջագույն մարտահրավերը «խճանկարային ընդդիմությունն»

Ըստ GALLUP-ի , Հայաստանում կան մի քանի անձինք, որ կարող են համախմբել հանրությանը: «Գարեգին Բ.-ին վստահում է հարցման ենթարկվածների 17, Սամվել Կարապետյանին՝ 23 Միքայել Աջապահյանին՝ 26, Արման Թաթոյանին՝ 20 Նիկոլ Փաշինյանին՝ 6 տոկոսը»: Համենայն դեպս, պատկերն այդ հերթականությամբ և վարկանիշային տոկոսով ներկայացրել է «Առավոտը»: Նախ, աչքի է զարնում իրողությունը, որ հանրությունը Հայ առաքելական եկեղեցու Հովվապետին ավելի քիչ է վստահում, քան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսի համար ցավալի փաստ է:

Երկրորդ, եթե այս տեղեկությունները վստահելի են, ապա համախմբման ունակության հարցում հանրությունը նախկին երեք նախագահներին բացարձակապես չի վստահում: Այսինքն, Հայաստանի քաղաքացին նրանց չի ճանաչում հաղթած, Արցախ ազատագրած և Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու ունակ գործիչ: Սա շատ կարևոր է, եթե նկատի ունենանք, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ներկայացնում են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իսկ առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ-ը վարչապետի թեկնածու է առաջադրել Լևոն Զուրաբյանին:

Ըստ այդ հարցման արդյունքների, հանրությունը չի վստահում Ադրբեջանի հետ «ուժեղ բանակցող» և «վարչապետի քաղաքական հարուստ անցյալ ունեցող թեկնածու ունենալու» քարոզչությանը: Այլապես վստահության ամենաբարձ վարկանիշ չէր վերապահի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Հարցման վերոբերյալ արդյունքներից կարելի է եզրակացնել, որ քաղտեխնոլոգիական «կենտրոնը» մրցապայքարի պատրաստվող ընդդիմությանը երկու գլխավոր ուղերձ է հղում. առաջնորդվել «կոնսենսուս-Նիկոլ Փաշինյան» սկզբունքով և հանրությանը որևէ կոնկրետ գաղափարախոսություն և դրանից բխող գործունեության ծրագիր չներկայացնել, բավարավել «միայն թե նա թող թողնի, հեռանա» կարգախոսով:

Որքանո՞վ են իրական կամ գոնե իրականությանը մոտ հարցման հրապարակված արդյունքները, արդեն էական չէ: Էական է, որ Հայաստանը խորհրդարանական ընտրությունների կարող է գնալ իշխանության ծրագրի և «գրավիչ անորոշության» միջև հանրային երկփեղկվածությամբ, մի իրավիճակ, որ շատ ավելի մարտահրավերային կլինի, քան եթե ընդդիմությունը հանդես գար միասնական-այլընտրանքային հայեցակարգով և վարչապետի կոնսենսուսային թեկնածուով:

Հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չի հավատում «վերադարձ Արցախ» նարատիվին, բայց և «չի ընդունում անարժանապատիվ խաղաղությունը», ուստի «հնարավոր է չորս-հինգ ուժերով ապահովել թվաբանական մեծամասնություն և իրակաանցնել իշխանափոխություն»: Գյումրու համայնքային ընտրությունների նախադեպը, երևի, վարակիչ է: «Խճանկարային ընդդիմությունը», այսպիսով, Հայաստանի լրջագույն ներքին մարտահրավերն է, որի ահագնացմամբ կարող են շահագրգռված լինել արտաքին միանգամից մի քանի դերակատարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում