Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Զելենսկին խոսել է Ուկրաինայում ռազմական դրությունը վերացնելու պայմանների մասին

Ուկրաինայում ռազմական դրությունը կարող է վերացվել միայն իրական անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, որոնք անհնարին կդարձնեն Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան։ Ինչպես հաղորդում է  РБК-ի ռուսական ծառայությունը, այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ պատերազմի ավարտը ավտոմատ կերպով կնշանակի ռազմական դրության ավարտ, սակայն առանց անվտանգության երաշխիքների Ուկրաինան չի կարող պատերազմն ավարտված համարել։

«Մենք բոլորս ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Եվ այդ ժամանակ ռազմական դրությունը կավարտվի։ Սակայն ռազմական դրությունը կավարտվի, երբ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիքներ», – ընդգծել է նախագահը։

Զելենսկին նշել է, որ անվտանգության երաշխիքները ենթադրում են ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլև գործնական մեխանիզմներին՝ գործընկերների կողմից մոնիթորինգ և նրանց իրական ներկայություն։

Խոսելով նախօրեին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ պատերազմի դադարեցման հետ կապված իրենց դիրքորոշումները համընկնում են։ «Խաղաղությունը չունի այլընտրանք։ Մենք ամերիկյան կողմի հետ կարծում ենք, որ մեր դիրքորոշումը մեկն է՝ պատերազմը պետք է ավարտել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զելենսկին։

Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ 20 կետից բաղկացած ծրագրի մասին՝ նա ընդգծել է, որ այն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը՝ Ուկրաինայի ղեկավարը շեշտել է, որ իրենց համար սկզբունքային չէ հնարավոր հանդիպման կամ բանակցությունների ձևաչափը, սակայն առանցքային է, որ «Ռուսաստանի առաջնորդի խոսքն ու գործողությունները համընկնեն»։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ իրենք ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում