Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ՀՀ ՆԳ նախարարը Ոստիկանությանն ու Փրկարար ծառայությանը հանձնարարել է իրականացնել ուժեղացված հսկողություն

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։Նախարարությունից հայտնում են, որ ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը և ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների և ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը՝ հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված, բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։

Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի, պատահարների կանխարգելման վրա։

Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։

Նախարարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։

Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում