Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Իսրայելա-թուրքական մրցակցության աշխարհագրությունն ընդլայնվում է. ի՞նչ սպասել Հարավային Կովկասում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստորեն քննադատել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Նրա գնահատմամբ, երկու երկրները Կոսովոյի անկախության ճանաչման նոր նախաձեռնություն են սկսել և աֆրիկյան ու արաբական որոշ երկրների «հորդորում են ուղղակի կապեր հաստատել նրա հետ»: Թուրքական մամուլը Վուչիչին մեղադրել է Իսրայելի հետ ռազմա-տեխնոլոգիական սերտ համագործակցություն հաստատելու և Բալկաններում Թուրքիայի «ավանդական կայունացնող դերակատարությունը թերագնահատելու» մեջ:

Սերբիայի նախագահը Թուրքիայի հասցեին քննադատություն հնչեցրել է նաև ավելի վաղ, երբ հայտնի է դարձել, որ Կոսովոյի բանակը թուրքական ԱԹՍ-եր է ստանում: Կոսովոյի վարչապետ Կուրտը ոչ միայն հաստատել է այդ տեղեկությունը, այլև բացահայտել, որ մոտ ապագայում կգործարկվի թուրքական ԱԹՍ-երի տեղում արտադրությունը: Նա այդ համագործակցությունը համարել է «միջազգայնորեն օրինական», քանի որ Կոսովոն սպառազինություններ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, «ստանում է նաև Միացյալ Նահանգներից եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից»:

Թուրքիայի հասցեին Սերբիայի նախագահի կոշտ քննադատությունը հնչել է Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախությունը ճանաչելու մասին պաշտոնական հայտարարության համատեքստում, որից հետո Անկարան շտապ դիվանագիտական շփումներ է ունեցել տարածաշրջանի մի քանի երկրների հետ: Սոմալիլենդը միջազգայնորեն ճանաչված է որպես Սոմալիի ինքնակառավարվող շրջան:

Իսրայելական մամուլը գրել է, որ Սոմալիլենդի անկախության ճանաչումը հնարավորություն է, որպեսզի այդ տարածքում Իսրայելը ներկայություն ունենա, որպեսզի «վերահսկի Եմենի հութիներին»: Օրերս թուրքական աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը քննարկում է Սոմալիում «տիեզերակայան կառուցելու հարցը»: Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում ռազմա-քաղաքական իրավիճակը նոր գնահատումների տեղիք է տվել Իսրայել-Հունաստան-Կիպրոս գագաթնաժողովից հետո:

Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ռազմական ներուժի առումով տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունի: Սերբիայի և Իսրայելի ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը, հավանաբար, տեղի է ունենում ոչ առանց Միացյալ Նահանգների իմացության: Թուրքիան շարունակաբար հավակնում է Բալկաններում «օսմանյան ժառանգության» պահպանմանը: Իսրայել-Հունաստան-Կիպրոս «եռյակ միությունը», եթե ներառնի նաև Սերբիային, լուրջ մարտահրավեր է Թուրքիային: Իսրայելական ynet-ի մեկնաբանը գնահատել է, որ Թուրքիան «կարճ ժամանակահատվածում Իսրայելի համառակորդ-մրցակցից կարող է վերածվել իրական թշնամու»:

Իսրայելի և Թուրքիայի մրցակցության աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել և տարածվում է Սիրիայից մինչև Բալկաններ, Լիբանանից՝ Հյուսիսային Աֆրիկա: Առայժմ այն Հարավային Կովկասում բացահայտ չի դրսևորվում, բայց պարզ է, որ Մերձավոր Արևելքին և Իրանին սահմանակից մեր տարածաշրջանը նույնպես թուրք-իսրայելական շահերի բախման ասպարեզ է: Այս առումով չափազանց կարևոր է լինելու Իսրայել-Ադրբեջան հետագա հարաբերությունների խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում