Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունը, պահելը և փոխանցելը այլ կողմին։
Այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
«Անցել է 6 ամիս, ինչ մենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ծանուցել ենք կոնվենցիայից դուրս գալու մասին»,- ասված է հաղորդագրությունում։









































