Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության ծրագիրը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
Նախագահի խոսքով՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։
«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման մասին նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել», – գրել է Զելենսկին։









































