Հունգարիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել գործողությունները, այսպես կոչված, «չիպսի հարկի» շրջանակներում և հարկեր սահմանել այլ մթերքների, այդ թվում սուրճի, արոմատացված գարեջրի և ալկոհոլ պարունակող հայտնի կոկտեյլների վրա:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, մեկ կիլոգրամի սուրճի հարկը կարող է կազմել 250 ֆորինտ (1.13 դոլար), մեկ լիտր արոմատացված գարեջրինը՝ 35 ֆորինտ և մեկ լիտր ալկոհոլային խմիչքինը` 100 ֆորինտ:
Դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին Հունգարիան հարկ էր սահմանել աղի և քաղցր մթերքների վրա: Երկրի իշխանությունները հույս ունեն, որ նոր հարկի շնորհիվ 2012թ. բյուջե կմտնի 5 մլրդ ֆորինտ (17 մլն եվրո): Նրանք նաև կարծում են, որ այն կստիպի երկրի բնակչությանը հրաժարվել անառողջ սննդից:










































