Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ղազախստանը՝ ռուս-ամերիկյան «գործարքի մա՞ս»

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աջակցվող ծրագրերի շրջանակներում Ղազախստանը եկող տարի կստանա միջուկային փորձարկումների ամերիկյան արդիական «սիմուլյատոր», որ կդառնա տարածաշրջանում մասնագետների պատրաստման կենտրոն: Այդ մասին պաշտոնապես հաղորդել է Ղազախստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը: Գիտափորձնական ծրագրերը կիրականացնի Աստանայի ֆիզիկայի ինստիտուտը: Tengrinews-ը, հղում անելով բնագավառի մասնագետներին, հավելյալ մեկնաբանել է, որ խոսքը վերաբերում է «միջուկային ռեակտորի համակարգչային ծրագրավորմամբ նմանակի մասին, որ թույլ է տալիս իրակաանցնել բոլոր գործողությունները, բայց՝ առանց միջուկային վառելիքի»:

Մասնագետները համոզված են, որ ԱՄՆ-ը «մտադրված է Կենտրոնական Ասիայում ստեղծել մոդուլային ԱԷԿ-երի ցանց, որ բացի էներգետիկ նշանակությունից կունենա նաեւ անվտանգային բաղադրիչ: Աստանայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների և Ղազախստանի նախագահների «տևական հեռախոսազրույցի» հաջորդ օրը: Փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ը «Կենտրոնական Ասիայում ներկայության կոորդնատները ճշտում են Աստանա-Տաշքենդ ուղղությամբ»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը համարում է, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում «ներկայություն է ծավալում, որպեսզի Աֆղանստանի շուրջ անվտանգություն ապահովի»: Ռուսաստանցի հեղինակը ենթադրում է, որ Վաշինգտոն-Աստանա «համագործակցությունը ձևավորվում է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա-Մերձավոր Արևելք աշխարհաքաղաքական եռանկյունու նկատառմամբ»: Կարելի է հասկանալ, որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ներկայությունը Ռուսաստանի համար մտահոգիչ է:

Պարբերականը հատկապես ուշադրություն է հրավիրում Թրամփ-Տոկաև հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական կարգավորման թեմայի շոշափմանը և ընդգծում, որ «Ղազախստանը վերահաստատել է չեզոքությունը, բայց միաժամանակ կողմերի միջև բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն հայտնել»: Ոչ միայն Ղազախստանը, այլև հետխորհրդային բոլոր երկրները ռուս-ուկրաինական պատերազմի հարցում միանշանակ դիրքորոշում չեն հայտնել:

Ղազախստանին ներգրավելով միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ամերիկյան գիտափորձնական ծրագրերում՝ Թրամփի վարչակազմն, անշուշտ, ոչ միայն ընդգծում է կենտրոնաասիական այդ երկրի կարևորությունը, այլև բարձրացնում նրա միջազգային կարգավիճակը: Ամերիկացի փորձագետ Այուշի Սայինին նկատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգը չի ներառնում Կենտրոնական Ասիան: Նրա կարծիքով, դա նշանակում է, որ Թրամփ-Տոկաև դիվանագիտական շփումներն «առանձնակի կշիռ ունեն և նպատակաուղղված են տարածաշրջանի շուրջ անվտանգային վակուումի հաղթահարմանը»:

Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է, կառույց, որի վերջերս կայացած գագաթաժողովում Ռուսաստանի նախագահը հռչակել է եվրասիական միասնական և անբաժանելի անվտանգային համակարգի ստեղծման ծրագիր: Ինչպե՞ս է Աստանան ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների անվտանգային երաշխիքները համադրելու է միասնական ռազմաարդյունաբերական համալիր կառուցելու պուտինյան նախագծումներին, մնում է ենթադրել: Բացառված չէ, որ Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում