Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ռուսաստանը ուկրաինական կարգավորման բանակցություններից «դուրս է գալիս»

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը թելեգրամ-ալիքի գրառմամբ հաստատել է, որ Նովոշախտինսկ քաղաքի տարածքում «մի քանի պայթյուն է տեղի ունեցել, իրականացվում են հրդեհիշջման աշխատանքներ»: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Նահանգապետը զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հանրայնացրել: Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, ուկրաինական ռազմաօդային ուժերին հաջողվել է խոցել Նովոշախտիսկի նավթավերամշակման գործարանը:

Այդ ձեռնարկությունը տարեկան վերամշակում է ավելի քան յոթ տոննա նավթ և արտադրում է մազութ, դիզելային վառելիք և բենզին: Ուկրաինական կողմի տեղեկատվությունից հասկացվում է, որ հարձակումն իրականացվել է «օդ-երկիր» հրթիռների միջոցով: Աղբյուրները հայտնել են, որ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-երի հարձակման է ենթարկվել նաև օգոստոսին: Արևմտյան լրատվամիջոցները վկայակոչել են սոցիալական ցանցերում Նովոշախտինսկից «ստացվող լուսանկարները, որ վկայում են լայնածավալ հրդեհների մասին»:

Այս ֆոնին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիս է հրավիրել և Ուկրաինայի նախագահին անվանել «ոչ ադեկվատ անձնավորություն, որի որոշումներ ընդունելու ունակությունը խիստ կասկածելի է»: Պեսկովը Զելենսկուն համարել է «անկիրթ», քանի որ վերջինս տեսաուղերձում որպես բոլոր ուկրաինացիների ամենամեծ սպասելիք սահմանել է Պուտինի մահը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է նաև ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցին: Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ բանակցություններից հետո վերադարձել է «նոր փաթեթով, որ ներկայումս ենթարկվում է վերլուծության»:

Ըստ Պեսկովի, «ԱՄՆ հետ շփումները շարունակելու» որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը՝ կախված ամերիկյան առաջարկությունների վերլուծության արդյունքներից: Կրեմլի խոսնակը բացահայտել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց չի ծրագրվում, Պուտինը Թրամփին Ծննդյան տոների առթիվ «շնորհավորել է հեռագրով»:

Դատելով բանակցային վերջին փաստաթղթի մասին Պեսկովի անորոշ դատողություններից, Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի առաջարկությունները գնահատում է անընդունելի: Reuters-ը և Bloomberg-ը, վկայակոչելով «Կրեմլին մոտ աղբյուրների», նախօրեին հայտնել են, որ Մոսկվան «քսան կետից բաղկացած նախագծի վերաբերյալ մի քանի սկզբունքային առարկություն ունի»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ տեղեկությունը «կեղծ» է որակել եւ վստահեցրել, որ արևմտյան լրատվամիջոցները «Կրեմլում ոչ մի աղբյուր չունեն:

Ըստ երևույթին, չափազանց լավատես են այն փորձագետները, որ նոր տարվա առաջին երեք ամիսների կտրվածով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտ են կանխատեսում: Ռուսաստանյան մամուլի հրապարակումները հուշում են, որ Վլադիմիր Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի: Պեսկովի ակնարկը, որ ԱՄՆ հետ շփումները շարունակելու որոշում կընդունի Պուտինը, կարելի է հասկանալ նաև բանակցություններից Ռուսաստանի դուրս գալու հեռանկարի իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում