Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Թուրքիան կասկածում է, որ լիբիական ինքնաթիռը «հարձակման է ենթարկվել»

Օդային աղետը, որ տեղի ունեցավ Թուրքիայի և Լիբիայի միջև անկեղծ երկխոսության և միմյանց իրավունքների ու շահերի համակարգված պաշտպանության փուլում, ինչպես մեծագուն վշտի, այնպես էլ խոր մտորումների տեղիք է տալիս: Լիբիան, որի հետ մեզ կապում են պատմական, քաղաքական, տնտեսական և խոր արմատավորված հարաբերությունները, անկասկած նաև Թուրքիայի ցավն է: Այդ կապակցությամբ մենք մեր բարեկամ և եղբայրական երկիր Լիբիային ցավակցություն ենք հայտնում և Աստծոն աղոթում, որպեսզի զոհվածների հանդեպ գթասիրտ լինի:

Անկարայի մոտակայքում լիբիական օդանավի աղետի կապակցությամբ սոցցանցային այս գրառումն է արել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Լիբիական օդանավը կործանվել է Անկարայից Տրիպոլի թռիչքից մի քանի րոպե անց: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարար Երլիքայայի, անձնակազմը հայտնել է «էլեկտրասարքավորումների խափանման մասին և արտակարգ վայրէջք խնդրել, բայց նույն վայրկյաններին կապը նրա հետ խզվել է»:

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում լուրեր են տարածվել, որ «կործանված օդանավի անձնակազմի երեք անդամները Ֆրանսիայի քաղաքացիներ էին»: Այդ առթիվ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի «պատկան մարմինների հետ կապի մեջ է»: Հայտնի է, որ «Falcom 50» մակինիշի օդանավը Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի կողմից «վարձակալված էր»:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է և ապահովում է խորհրդարանական կայուն մեծամասնություն: Այս առումով լիբիական օդանավի կործանման վերաբերյալ Բահչելիի «խոր մտորումները» կարելի է վերագրել նաև Էրդողանին, այսինքն՝ Թուրքիայի իշխանություններին և անվտանգության մարմիններին: Բահչելիի գրառման առանցքային միտքը, թերևս, այն է, որ Թուրքիան և Լիբիան իրենց «իրավունքները և շահերը պաշտպանում են համակարգված»:

Խոսքն, ըստ երևույթին, այն մասին է, որ անցյալ տարի Թուրքիան և Լիբիան Միջերկրականի արեւելյան հատվածում ծովային սահմանի մասին առանձին համաձայնագիր են ստորագրել: Միջերկրականի այդ հատվածում տնտեսական և կոմունիկացիոն շահեր ունեն Իսրայելը, Եգիպտոսը և Կիպրոսը, որին լիովին աջակցում է Հունաստանը: Խիստ ուշագրավ է, որ Լիբիայի ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակությունը Թուրքիայի պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի բանակցությունների է գործուղվել Երուսաղեմում Իսրայելի և Հունաստանի վարչապետների ու Կիպրոսի նախագահի բանակցությունների տառացիորեն հաջորդ օրը:

Եռակողմ այդ հանդիպման գլխավոր ուղերձը հնչեցրել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն. «Նրանք, որ ծրագրում են կասյրություն վերականգնել, կմնան ձեռնունայն, մենք դա թույլ չենք տա»: Լիբիան մոտ երեք ու կես դար գտնվել է Օսմանյան կայսրության ուղղակի կամ պրոտեկտորատային ենթակայության տակ: Այդ նկատի ունի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին, երբ ասում է, որ Թուրքիան և Լիբիան կապված են «պատմությամբ»:

Միջերկրականի արեւելյան հատվածում լարվածությունը հետևողականորեն աճում է: Ադրբեջանի իշխանամերձ մամուլը Լիբիան անվանել է «եռացող կաթսա»: Թուրքիան ակնհայտորեն կասկածում է, որ լիբիական ինքնաթիռը «հարձակման է ենթարկվել»: Տարածաշրջանում տեխնոլոգիապես առաջատար է Իսրայելը, որի արտաքին հետախուզությունը հայտնի է իր «երկար ձեռքերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում