Ռուսաստանը ծրագրում է Լուսնի վրա էլեկտրակայանի ստեղծում, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2036 թվականը. հայտնում է «Ռոսկոսմոսը»։
Ռուս մասնագետների խոսքով՝ Լուսնի էլեկտրակայանը անհրաժեշտ է երկարաժամկետ էներգամատակարարման համար․ այն պետք է էլեկտրաէներգիա ապահովի Լուսնի ռուսական ծրագրի շրջանակում գործող սարքավորումների համար։
Նախագծին կմասնակցեն ոչ միայն «Ռոսկոսմոսը», այլև «Ռոսատոմը» և Կուրչատովի ինստիտուտը։ Ծրագրի ընթացքում կստեղծվեն տիեզերական սարքեր, կանցկացվեն փորձարկումներ Երկրի վրա և թռիչքային փորձեր, որից հետո համապատասխան ենթակառուցվածքը կտեղակայվի Լուսնի մակերեսին։









































