Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Նոր տարին կարող է սկսվել Սիրիայում Թուրքիայի «հատուկ ռազմագործողությամբ»

Դեկտեմբերի 22-ին, ինչպես անոնսավորված էր, Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայել-Հունաստան-Կիպրոս բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը: Իսրայելական մամուլը հաղորդում է, որ քննարկումներն ընթացել են երկու՝ դեմ առ դեմ և պատվիրակությունների միջև բանակցությունների ձևաչափով, իսկ վերջում Իսրայելի և Հունաստանի վարչապետներ Նաթանյահուն և Միցոտակիսն ու Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, պատասխանել լրագրողների հարցերին:

Եռակողմ բանակցությունների արդյունքներով պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Կողմերը հռչակել են, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Միջերկրականի արևելյան հատվածում «ժողովրդավարության երկրներն են» և ջանքերը համադրում են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ «իրենց տնտեսական շահերը և անվտանգությունը պաշտպանելու համար»: Թեև ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հերքել է երեք երկրների կողմից արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին մամուլի հրապարակումները, բայց Նաթանյահուի, Միցոտակիսի և Խրիստոդուլիդիսի հայտարարություններից պարզորոշ հասկացվում է, որ տարածաշրջանում ձևավորվում է ռազմաքաղաքական եռյակ:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն բավական թափանցիկ հասկանալ է տվել, որ դաշինքը ստեղծվում է կամ արդեն իսկ ստեղծվել է, որպեսզի զսպի Թուրքիայի հավակնությունները: Հունաստանի վարչապետի և Կիպրոսի նախագահի հետ մամուլի ասուլիսի ելույթում նա հայտարարել է, որ «ովքեր երազում են կայսրության վերականգնում, թող իմանան, որ դա չի լինելու, մենք դա թույլ չենք տա»: Տարածաշրջանում կայսերական հիշողություններով միայն Թուրքիան է ապրում: Միայն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որ Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Պաղեստինը, այդ թվում՝ նաև Իսրայելը, հայտարարում է «օսմանյան ժառանգություն»:

Թուրքիան հավակնություններ ունի նաև Հունաստանի նկատմամբ, իսկ Կիպրոսի հյուսիսը փաստացի Թուրքիայի վերահսկողության տակ է 1974 թվականից ի վեր: Այս առումով չափազանց կարևոր հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը: Խոսելով եռակողմ քննարկումների անվտանգային բաղադրիչի մասին, նա բաց հայտարարել է, որ «միջերկրածովյան եռյակը» գործում է Միացյալ Նահանգների հետ համաձայնությամբ:

Աչքի է զարնում, որ նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը գտնվել է Դամասկոսում, որտեղ հայտարարել է, որ Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է»: Թուրքական մամուլը հայտնել է, որ «քրդական ուժերը հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի հենեկայանի վրա, կան զոհեր և վիրավորներ»: Ըստ այդմ, «բախումներ են տեղի ունեցել նաև Հալեպի արվարձաններում»: Սիրիական Sana գործակալությունն անցումային կառավարության անունից հայտնել է, որ «դեկտեմբերի 31-ին ավարտվում է քրդական զինված կազմավորումների ինտեգրման վերջնաժամկետը»: Նոր տարին կարող է սկսվել Սիրիայում Թուրքիայի «հատուկ ռազմագործողությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում