Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան՝ ծննդյան 59-ամյակի կապակցությամբ։
Ալիևը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Պուտինն էլ նրան շնորհակալություն է հայտնել՝ ուշադրության ու շնորհավորանքի համար։
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Ալիևը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Կողմերը վստահություն են հայտնել, որ դրանք այսուհետ նույնպես զարգացում կապրեն։










































