Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ՊԵԿ-ը գործողություններ է իրականացրել հարկ վճարողի վերաբերյալ վարչապետի բարձրաձայնած խնդրի առնչությամբ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խնդրահարույց մի իրավիճակի բարձրաձայնման առնչությամբ հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության վերաբերյալ տեղեկատվություն։ Փաշինյանը նիստին ներկաներին տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը առևտրի մի կետից ցանկացել է գնում կատարել՝ տնտեսավարողը նշել է, թե՝ կանխիկ գումարի դեպքում արժեքն այլ է, անկանխիկի դեպքում՝ այլ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը.

«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքները

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «Ն․ Ս․» ընկերության նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։ Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացվել են տեղեկություններ, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, որը կանխվել է։ Նշված ապրանքների մաքսազերծման ընդհանուր գումարը կազմել է 6․9 մլն դրամ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ «Apple iPhone 16» մոդելի բջջային հեռախոս, որոնց մասով ընկերությունը չի ունեցել օրինական ճանապարհով ներմուծման, ինչպես նաև ձեռքբերման փաստաթղթեր։ Բացի այդ, պարզվել է, որ ընկերության կողմից օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոսներից 277 հատն իրացվել է առանց փաստաթղթավորման։ Ի հայտ եկած նոր փաստական տվյալների հիմքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հաշվարկվել է չվճարված հարկային պարտավորությունների չափը, որը կազմել է 46.1 մլն դրամ, այնուհետև հաշվարկն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն 2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել, ուստի ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են։

Հարկային վարչարարության արդյունքները

Ընկերությունում գրանցման օրվանից՝ 2019 թվականի մայիսի 10-ից, առ այսօր հարկային վարչարարության շրջանակում, մասնավորապես, իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել է 5․8 մլն դրամի չափով տուգանք, որից՝ 4․2 մլն դրամի չափով տուգանքը 2025 թվականի ընթացքում: Միաժամանակ, իրականացվել է երկու համալիր ստուգում, որից մեկն ավարտված է, մյուսը՝ ընթացքում է։ Ավարտված համալիր ստուգման ակտով արձանագրվել է 250 հազար դրամի չափով տուգանք, ստուգման ընթացքում ներկայացվել են նաև 2․5 մլն դրամի չափով ճշտված հաշվարկներ: Իսկ ընթացքում գտնվող համալիր հարկային ստուգման իրականացման համար հիմք է հանդիսացել հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշումը: Ստուգումը ներկայում կասեցված է․ կատարվում են լրացուցիչ հարցումներ:

Վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքում, իրացման շրջանառության թերհայտարարագրման հնարավոր ապրանքային մնացորդների, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ գործելու հիմքով փոխկապակցվածության իրավախախտումների մասով՝ 2022-2024 թվականների ընթացքում կազմվել են չորս տեղեկանքներ, որոնց հիմքով առկա է հարուցված քրեական գործ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ  հարկային հսկողության շրջանակում  հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգերի միջոցով: Նախապես մշակված ռիսկային չափանիշների հիման վրա, ստուգման ենթակա հարկ վճարողները գնահատվում են, որի արդյունքում ստուգումներն ուղղվում են դեպի այն ոլորտները և հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Նշենք, որ ռիսկային հարկ վճարողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով ինչպես ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը, այնպես էլ երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը: Տնտեսվարողների հարկային կարգապահության վերաբերյալ անհատական ուսումնասիրությունների ընթացքում հաշվի են առնվում իրենց կողմից հարկային մարմին ներկայացված տվյալները, ինչպես նաև նրանց կայքէջերում հրապարակված տեղեկատվությունը:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նպատակային և հետևողական աշխատանքներ տանել տնտեսվարողների շրջանում՝ հարկային կարգապահության և  վարչարարության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման բարելավման ուղղությամբ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում