Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Ամենամեծ մարտահրավերներից մեկը երեխաների սակավ շարժունությունն է. Արաքսիա Սվաջյան

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին ՀՀ մի շարք մարզերում և Երևանում իրականացվել է մասնագիտական աշխատաժողովների շարք՝ ուղղված «Առողջ ապրելակերպ» առարկայի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Եզրափակիչ աշխատաժողովը տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Օսկար Էքդալը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ֆորմալ կրթության շրջանակում առողջ ապրելակերպի հմտությունների ձևավորմանը: Նրա խոսքով՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի խմբակը հանրակրթության պետական չափորոշչով սահմանվել է որպես պարտադիր խմբակ. «Շատ կարևոր է, որպեսզի մեր երեխաները բավարար պայմաններ ունենան դպրոցներում ֆիզիկական զարգացմանը նպաստող գործունեությամբ զբաղվելու համար: Ներկայում ամենամեծ մարտահրավերներից մեկը երեխաների սակավ շարժունությունն է. դա պայմանավորված է գործունեության ձևերի փոփոխությամբ, բակային խաղերի նվազմամբ և դրանց փոխարեն ՏՏ խաղերին տրամադրվող ավելի մեծ ժամանակով: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է երեխաների շրջանում ճիշտ գաղափարներ ձևավորել ֆիզիկական ակտիվության և առողջ սնվելու վերաբերյալ»:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ մարզերի դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ արդեն իսկ դրական փոփոխություն է նկատվում. «Շրջայցերի ընթացքում մարզային դպրոցների տարրական դասարանների երեխաները, որոնք «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից են օգտվում, նախորդ տարիներին սննդի ժամին որոշ աղցաններ և ապուրներ ուտելուց հրաժարվում էին: Այս տարի արդեն պատկերը փոխվել է. ծնողներից էլ ունենք հետադարձ կապ, որ երեխաների սննդակարգն ընդլայնվել է, և նրանք սկսել են ավելի շատ մրգեր, բանջարեղեն, առողջ սնունդ ուտել: Ուրախ եմ, որ ծրագրի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է: Առաջիկա ժամանակահատվածում կլուծվի նաև միջին և ավագ դասարանների աշակերտների առողջ սնվելու հարցը՝ դպրոցական բուֆետների աշխատանքի կանոնակարգմամբ»:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ հաշվի առնելով մարզային դպրոցների դրական փորձը՝ նախատեսվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ներդնել նաև Երևանի դպրոցներում՝ կրտսեր դասարանների աշակերտներին ապահովելով տաք սննդով: Այդ նպատակով նախ կմեկնարկի փորձնական ծրագիր, և մեկ-երկու տարվա ընթացքում աստիճանաբար Երևանի բոլոր դպրոցների տարրական դասարաններն անցում կկատարեն ծրագրին։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Օսկար Էքդալը ևս նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ այն փորձարկելով Երևանում։ Արդյունքում՝ ավելի քան 50000 երեխա կմիանա ծրագրին։ Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ նա նշել է, որ խոսքը ոչ միայն կալորիաների, այլ նաև մակրո- և միկրոէլեմենտների մասին է, որոնք անհրաժեշտ են երեխաների օրգանիզմի ճիշտ զարգացման համար. ««Առողջ ապրելակերպ» ծրագիրը նպաստելու է, որ երեխաները ստանան առողջ սնունդ, ձևավորեն առողջ սովորություններ և վարեն ճիշտ ապրելակերպ։ Այս ամենը հնարավոր չէր լինի՝ առանց ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության և պետության աջակցության»։

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի նշմամբ՝ «Առողջ ապրելակերպ» խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչն ամբողջացել է ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ համագործակցության արդյունքում։ Աշխատաժողովը հենց այդ բաղադրիչի դասավանդման արդյունավետության բարձրացմանն է միտված։

«Ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, իսկ մասնագետները տեղում արձագանքել են՝ տալով մասնագիտական մեկնաբանություններ»,- ասել է Սաթենիկ Մկրտչյանը և հավելել, որ աշխատաժողովների ընթացքում քննարկված հարցերի հիման վրա կպատրաստվի ուղեցույց, որը կհրապարակվի և կտրամադրվի դպրոցներին՝ իբրև մեթոդական աջակցություն։

Եզրափակիչ հանդիպմանը դասախոսություններով հանդես են եկել կրթական բովանդակության ձևավորման և կիրառման գործընթացում ներգրավված մասնագետները, «Առողջ ապրելակերպ» խմբակի ուսուցիչները ներկայացրել են իրենց հաջողված փորձը, տեղի են ունեցել գործնական և մեթոդական քննարկումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում