Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը․ ՆԳ նախարարի տեղակալ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսի ներկայացում» թեմայով միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների այլ ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ, պետությունն ինքը հստակ հանձնառություններ ունի ստանձնած ապաքաղաքացիության կրճատման մասով՝ միջազգային պարտավորություններին համահունչ, և այս բոլոր հանգամանքները էականորեն նպաստել են միջազգային հարթակներում Հայաստանի դիրքավորմանը։

Անդրադառնալով ապաքաղաքացիության կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիների օրենսդրական բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը։ Նրա խոսքով՝ բարեփոխումները հնարավորություն են տվել նաև հստակ սահմանել քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը, ինչի շնորհիվ նրանք կարող են պատշաճ իրացնել իրենց իրավունքները։

Արմեն Ղազարյանը նշել է, որ պետական և իրավական քաղաքականություններ մշակելիս որոշ խոցելի խմբեր հաճախ մնում են տեսադաշտից դուրս, և այդ համատեքստում կարևոր է նրանց նկատմամբ թիրախային վերաբերմունքը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության գծով ղեկավար Գաննա Կոպցիուխն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՆԳ նախարարության, ցուցաբերել է հետևողական քաղաքականություն, որի արդյունքում արձանագրվել է էական առաջընթաց ինչպես ապաքաղաքացիության խնդրի նվազեցման, այնպես էլ իրավական մեխանիզմների մշակման և ներդրման ուղղությամբ՝ նպաստելով քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին։

Ներկայացվել է Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսը, որը բավականաչափ բարձր ցուցանիշ է, ներկայացվել են նաև միջազգային լավագույն փորձն ու չափանիշները, ինչպես նաև այն խնդիրներն ու բացթողումները, որոնց շտկումն անհրաժեշտ է ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման գործընթացն առավել արդյունավետ և համաշխարհային չափանիշներին համապատասխան դարձնելու համար։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում ընդգծել է ոլորտի լավարկման ուղղությամբ մշտական պատրաստակամությունը՝ որպես լիազոր մարմնի սեփական հանձնառություն, ինչպես նաև բարձր գնահատել միջազգային և հասարակական կայուն և բարձրորակ գործընկերությունը, որ առկա է ոլորտում։

Հանդիպումը ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման, տեղական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև թիրախ խմբերի նկատմամբ նպատակային ուշադրության անհրաժեշտությունը գնահատելու հնարավորություն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում