Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հարավային Կովկաս. ընտրովի աբորտները`գենդերային անհավասարակշռության պատճառ

Մինչ Եվրոպայի Խորհուրդը պատրաստվում է քննարկել հարավկովկասյան երեք երկրներում ստեղծված նշանակալի գենդերային անհավասարակշռության խնդիրը, հայ և ադրբեջանցի բժիշկները պնդում են, որ երեխայի սեռի նախածննդյան ընտրությունն արգելելու դեպքում այս ոլորտում կոռուպցիայի աճ կլինի:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում քվեարկության է դնելու խնդրի վերաբերյալ մշակվող բանաձևի նախագիծը, որի համար հիմք է հանդիսացել Շվեյցարիան ներկայացնող ԵԽԽՎ անդամ Դորիս Սթամպի հաշվետվությունը, որը վկայում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ալբանիայում ապագա երեխայի սեռի նախածննդյան ընտրություն դեպքերի մասին:

Սթամպի հաշվետվության մեջ նշվում է, որ հղիության արհեստական ընդհատումը ապագա երեխայի սեռի ընտրության ամենատարածված մեթոդն է բնակչության ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, իսկ վերարտադրողական առողջության ոլորտում եղած նոր տեխնոլոգիաները նույնպես կարող են օգտագործվել նույն նպատակներով, հատկապես բնակչության առավել ապահով խավի կողմից:

Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, բայց ոչ ուշ, քան մինչև հղիության 12-րդ շաբաթը: Այսինքն, ծնողները կարող են իմանալ պտղի սեռը:

Եթե վերոհիշյալ բանաձևն ընդունվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից, ապա նշված 4 անդամ երկրները պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկեն իրենց օրենսդրությունը:

«Մենք պետք է խիստ վճռական դիրքորոշում որդեգրենք ծննդաբերությունից առաջ սեռի ընտրության դեմ`դրա հնարավոր սոցիալական հետևանքների, ինչպես նաև այն հանգամանքի պատճառով, որ այն սրում է գենդերային անհավասարության խնդիրը, ինչը հակասում է մարդու իրավունքներին ու Եվրոպայի Խորհրդի կողմից պահպանվող համամարդկային արժեքներին: Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, որպեսզի պտղի սեռի նախածննդյան ընտրությունը չօգտագործվի որպես օրենքով թույլատրված աբորտների թիվը կրճատելու պատրվակ», – նշվում է Սթամպի հաշվետվության մեջ:

Ըստ ԵԽԽՎ հավասար հնարավորությունների հանձնաժողովի`Հայաստանում և Ադրբեջանում սեռի նախածննդյան ընտրության մակարդակը հասել է «անհանգստացնող չափերի»`112 տղայի դիմաց ընդամենը 100 աղջիկ է ծնվում, իսկ Վրաստանում այս հարաբերակցությունը կազմում է 111-ը 100-ի դեմ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն, ողջ աշխարհում արական և իգական սեռի նորածինների սովորական հարաբերակցությունը հետևյալն է`105-106 տղա, 100 աղջիկ: Այս հարաբերակցությունը գործում էր Հարավային Կովկասում մինչև 1991 թվականը, երբ երեք պետությունները դուրս եկան Խորհրդային Միության կազմից:

Այդ ժամանակվանից ի վեր երեք հարավկովկասյան պետություններում ծնողները բացահայտ կերպով արական սեռի երեխաներին են մշտապես նախապատվությունը տալիս, ինչը հանգեցնում է իգական սեռի պտուղների աբորտի դեպքերին, հատկապես երբ ընտանիքում մեկ կամ երկու աղջիկ երեխաներ արդեն կան:

Այսպես, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010-ին Հայաստանում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 8 577 դեպք` 44 825 ծնունդների դիմաց, այսինքն`չեն ծնվել բեղմնավորված պտուղների 19 տոկոսը:
Հայաստանում հղիության արհեստական ընդհատման դիմում են հիմնականում 25-29 տարեկան կանայք, ովքեր ունեն երկու, հազվադեպ`երեք երեխա:

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյանը IWPR-ին ասում է, որ հղիության արհեստական ընդհատումից առաջ խոսում են կնոջ հետ, փորձում հետ պահել այդ որոշումից, սակայն ոչինչ անել չեն կարող, երբ ընտանիքն արդեն որոշել է հրաժարվել անցանկալի երեխայից:

«Ամուսինս ինձ չի ստիպել աբորտ անել: Նա պաշտում է մեր երկու դուստրերին և դեմ չէր լինի երրորդին ունենալ: Արու ժառանգ չունենալու կապակցությամբ հարազատների կողմից գործադրվող ճնշմանը նա արձագանքում էր`հայտարարելով, որ երեք դուստր մեծացնելը դրախտում հանգրվան է ապահովում: Բայց միաժամանակ նա իսկապես երազում էր տղա ունենալ», – պատմում է Բաքվի 32-ամյա բնակչուհի Ռուհիյան:

Ռուհիյան 4 անգամ ուլտրաձայնային հետազոտման էր ենթարկվել նախքան վստահ կլիներ, որ ապագա երեխան աղջիկ է լինելու, և ի վերջո որոշել էր ազատվել երեխայից հղիության 12-րդ շաբաթում, որը բժշկական համապատասխան պատճառների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատման թույլատրելի վերջնաժամկետն է:
Ադրբեջանում ամուսնանալու դեպքում աղջիկը, որպես կանոն, սկսում է ապրել ամուսնու ընտանիքի հետ, այդ պատճառով արու զավակ չունեցող ծնողները ծեր տարիքում կարող են հանձնվել բախտի քմահաճույքին:

Այս կապակցությամբ մտահոգվելով`Ռուհիյան իր հերթին ասում է. «Ամուսինս ինձանից շատ մեծ է տարիքով և վախենում է, որ երբ թոշակի անցնի, մենք կզրկվենք գոյատևման միջոցներից: Երկուսս էլ դասախոսում ենք բուհում, այդ պատճառով բարձր թոշակ չենք ակնկալում»:

Շուտով կինը նորից էր հղիացել և այս անգամ որդի ունեցել:

Սթամպի զեկույցում խորհուրդ է տրվում արգելել ընտրովի աբորտները, բացառությամբ լուրջ գենետիկական հիվանդությունների հայտնաբերման դեպքերի, սկսել զանգվածային իրազեկության բարձրացման քարոզարշավը, և նոր էթիկայի ուղեցույցներ կազմել բժիշկների համար:

Հայաստանի Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունը գիտակցում է օրենսդրական փոփոխություններ ենթադրող ԵԽԽՎ որոշման հետևանքները, և ներկայում դեռևս ուսումնասիրություններ են կատարվում`պարզելու ընտրովի աբորտների պատճառները, և թե ինչու ընտանիքներին չի բավարարում իգական սեռը.
«Թեև հասկանալի է, որ ցանկացած ընտանիք երկու սեռի երեխա է ցանկանում, սակայն սեռով պայմանավորված աբորտը բոլոր դեպքերում ճիշտ չէ, և եթե ընտանիքը պատրաստ չի երեխա ունենալ, թող չպլանավորի հղիություն»:

Բոլոր երեք հարավկովկասյան հանրապետություններում ընտրովի աբորտների կանխարգելման նպատակով համապատասխան օրենք դեռ չի ընդունվել:

Այսպես, Չինաստանը և Հարավային Կորեան նշանակալի արդյունքների են հասել իրազեկման բարձրացման քարոզարշավների և այլ միջոցառումների շնորհիվ: Երբ Չինաստանում ընտրովի աբորտներն արգելվեցին, 2005-ին արական և իգական սեռի նորածինների`120-ը 100-ի դեմ հարաբերակցությունը նվազեց`հասնելով 113 -100-ի:
Այնուամենայնիվ, Ադրբեջանում և Հայաստանում բժիշկներն ու առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում զգուշություն ցուցաբերել բժշկական սարքավորումների միջոցով պտղի սեռը որոշելն արգելելու հարցում, քանի որ սա կարող է ստիպել մարդկանց դիմել ապօրինի պրակտիկայով զբաղվող բժիշկների օգնությանը:

Ավագյանի խոսքերով`եթե հղիության արհեստական ընդհատման օրինական ճանապարհն այլևս հասանելի չլինի, ապա կանայք կդիմեն ավելի վտանգավոր մեթոդների: Նա նշում է, որ այժմ տնային պայմաններում կանայք փորձում են դեղորայքներով պատճառ դառնալ հղիության դադարեցմանը, ինչը խորհուրդ չի տրվում:
«Շատ են դեպքերը, երբ կինը սխալ դեղաչափով է օգտագործում դեղորայքը և հետագայում բազմաթիվ խնդիրներ է ունենում` արյունահոսություն, կտորներ են մնում արգանդում, երբեմն էլ վիժումը կեղծ է լինում, և հղիությունը շարունակվում է: Ուստի խորհուրդ է տրվում գոնե ճիշտ դեղաչափ ստանալու համար դիմել բժշկի»:

Նույնպիսի մտահոգություններ է արտահայտում նաև Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան:

«Պտղի սեռը բացահայտելու վերաբերյալ արգելքը կարող է հանգեցնել բժշկական հաստատություններում կոռուպցիայի աճին: Խնդրի լուծումը կայանում է հասարակությանը կրթելու… և կնոջ կարգավիճակը հասարակության շրջանում բարձրացնելու մեջ: Խիստ արգելքներով ոչնչի չենք հասնի»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը նույնպես այն կարծիքին է, որ օրենսդրական արգելքները կարող են հակառակ ազդեցություն ունենալ:

«Իմ կարծիքով`անմիջապես ընդունել հրահանգը, որ կարգելի պտղի սեռի բացահայտումը, ճիշտ լուծում չի լինի գոնե Հայաստանի համար: Ավելի քան համոզված եմ, որ այն կբերի կոռուպցիայի ավելացման:
Այսինքն`այդ ինֆորմացիան ավելի թանկ կարժենա: Մինչ այդ հրահանգն ընդունելը կամ ընդունելու հետ համատեղ մեր հետազոտության արդյունքները վերլուծելուց հետո, պետք է աշխատանք կատարենք ինչպես բժիշկների, այնպես էլ հասարակության հետ»:

Մինչ փորձագետները շարունակում են քննարկել խնդիրը, արական սեռի երեխաներին նախապատվությունը տալու միտման պահպանվելու դեպքում Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդագրական խնդիրներ կարող են առաջանալ, իսկ ընտանիքի ներսում այս ամենը կարող է ծանր ապրումների պատճառ դառնալ:

«Դուստրս երկու տարեկան էր, երբ իմացա`նորից հղի եմ: Գնացինք բժշկի, պարզվեց կրկին աղջիկ է, և ամուսինս ասաց, որ երկու աղջիկը մեր ընտանիքում շատ կլինի: Որոշեցինք աբորտ անել: Ընտանիքում որևէ բարձրաձայն խոսակցություն չի եղել այդ մասին, սակայն աբորտից հետո հենց վերադարձա տուն, դուստրս հայտարարեց, որ մեզ չի սիրում, ոտքով խփում էր փորիս ու ասում, որ ես լավ մամա չեմ», – հիշում է 25-ամյա Կարինե Նահապետյանը:

Չկարողանալով հասկանալ իրենց փոքրիկ դստերը` Նահապետյանները դիմել էին հոգեբանի օգնությանը:
«Մի քանի ամսից Լիլիթն ինքը սկսեց մեզ հետ խոսել, իր թլոշ լեզվով ասաց`պապա ես գիտեմ, որ դու ու մաման քույրիկիս սպանել եք, սակայն զարմանալի է` որտեղից իմացավ, մենք ոչինչ չենք խոսել տանն այդ մասին», – ասում է ընտանիքի հայրը`32-ամյա Սուրեն Նահապետյանը:

«Իհարկե, ցավում եմ, որ այսպես ստացվեց, որ աղջիկս գուցե երբեք էլ չսիրի ինձ, բայց ինձ էլ պետք է հասկանալ, ես ի վիճակի եմ միայն երկու երեխա պահել, իսկ եթե երկուսն էլ աղջիկ լինեն, պետք է ստիպված երրորդն էլ ունենանք` տղա: Գիտեմ, տուժողը կինս է, աբորտի դրդողն էլ ես, բայց հայ օջախը կիսատ է, կայացած չէ, եթե տղա շարունակող չկա այդ օջախում», – հավելում է Նահապետյանը:
Ադրբեջանում ևս, Ազիզովայի խոսքերով, ծնողներն ավանդաբար շարունակում են նախապատվությունը տալ տղա երեխաներին:

«Չնայած գենդերային հավասարության մասին օրենքի գոյությանը, մեր հասարակության շրջանում տղամարդու կարգավիճակը, դժբախտաբար, կնոջ կարգավիճակից բարձր է: Սա հատկապես նկատելի է շրջաններում», – նշում է նա:

Փառանձեմ Հովհաննիսյանը ՄեդիաԼաբ էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Ալիյա Հաքվերդին ազատ լրագրող է Ադրբեջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում