Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները դեկտեմբերի 4-ին Մայամիում բանակցություններ կունենան Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հանդիպումը հաջորդելու է դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպմանը, որի ժամանակ ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը Ուիթքոֆը և Քուշները քննարկել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։







































