Հոկտեմբերի 5-ի երեկոյան ձերբակալվել է սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արեյանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով):
Հիշեցնենք, որ Կարեն Արեյանն իր հարցազրույցներում խոստովանել էր, որ համացանցում հայտնված նկարների մի մասը հենց ինքն է տեղադրել:
«Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն էլ եզրակացրել էին, որ համացանցում հայտնված լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են։
Չնայած երեկ Երկիր մեդիա հեռուստաալիքի եթերում Անժելան և իր ամուսինը պնդում էին, որ լուսանկարներում ամուսինն է և ոչ թե Կարեն Արեյանը, դա դեռ ապացուցել է պետք:
Հիշեցնենք, որ Կարեն Արեյանը օրենքով գող Շուրայի որդին է և նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ավազակային հարձակման համար:
Լուսանկարը` IQ Magazine-ի











































