Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը երեկ ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի ժամանակ, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին:
Ըստ Mediamax-ի, Պատասխանելով հայաստանյան պատվիրակության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վերաբերյալ Պաղեստինի վարչակարգի դիրքորոշման մասին հարցին, անորոշ պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ դեռ 2000թ. Յասեր Արաֆաթը պաղեստինյան Al-Ayyam թերթին ասել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասը պատկանում է Պաղեստինին. «մենք ու հայերը մեկ ժողովուրդ ենք»:











































