Thursday, 25 06 2026
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին

Ազատություն, հավասարություն, հաղթանակ

Հայաստանում այսօր միանգամից երեք նշանակալից իրադարձություն միախառնվում են իրար: Առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հայ ժողովրդին ուղղված ուղերձով հանդես է գալու պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նույն այդ ժամանակամիջոցում, Ֆրանսիայի հրապարակի հակառակ կողմում, մի քանի մետր հեռավորության վրա` Ազատության հրապարակում, շարունակվում է ընդդիմության շուրջօրյա հանրահավաքը, և երբ Սարկոզին ուղերձով կդիմի հայ ժողովրդին, այդ ժողովրդի մի մասը Ազատության հրապարակում կդիմավորի ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական հեղափոխության իդեալների համար իր շուրջօրյա պայքարի յոթերորդ առավոտը:

Կայցելի՞ արդյոք Սարկոզին նրանց: Արդյոք Սարկոզին տեղյա՞կ է նրանց մասին, թե՞ նա տեղյակ է միայն Հանրապետության հրապարակից, երգող շատրվաններից ու նրա համար Հայաստանը երգ ու պարն է, իրեն ու Սերժ Սարգսյանին ողջունող քաղաքացիները կամ երևի թե` «վարձու» քաղաքացիները: Թվում է, որ երկու իրադարձությունները իրար հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն. Սարկոզին կգա ու կգնա, իսկ ընդդիմությունն էլ կշարունակի իր պայքարը: Բայց երկուսի կապը Հայաստանն է, ու եթե Սարկոզին գալիս է Հայաստան և հետաքրքրվում է Հայաստանով, երևի թե ճիշտ կլինի Հայաստանը ճանաչել լիարժեքորեն, ճանաչել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ոչ թե միայն նրանց, ում ի ցույց կդնի Հայաստանի իշխանությունը:

Բայց, մյուս կողմից, երևի թե կասկած չկա, որ Սարկոզին Հայաստանը լավ էլ ճանաչում է, և միևնույն ժամանակ, բոլորովին էլ անտարբեր չէ հավասարության, ազատության և եղբայրության համար Հայաստանում ընթացող պայքարին, բայց համարում է, որ ամեն ժողովուրդ ինքը պետք է մղի իր այդ պայքարը իր երկրի ներսում և որևէ օտար երկրի նախագահ, որևէ օտար կառույց այստեղ գործ չունի: Ի վերջո, ֆրանսիացիներն այդ իդեալները աշխարհին ներկայացրին հենց իրենք, առանց օտար թագավորների կամ ատյանների օժանդակության կամ միջամտության:

Այսինքն` ամեն ինչ գտնվում է Հայաստանի քաղաքացիների ձեռքում, և ամեն ինչ կախված է նրանց պայքարից, կամքից, մտավոր ներուժից, համբերությունից, համառությունից և աշխատանքից: Եվ այդ իմաստով մեզ այսօր թերևս մի գեղեցիկ օրինակ է սպասվում, կամ օրինակի շարունակություն, արդեն երեկոյան, երբ կմեկնարկի «Եվրո 2012»-ի Հայաստան-Մակեդոնիա նախընտրական հանդիպումը և մեր թիմը կպայքարի կարևորագույն երեք միավորի համար: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս ելույթները հենց այդ պայքարի, համառության, կամքի արգասիքն են, որոնք խորհրդանշական են նրանով, որ միավորում են ամբողջ ժողովրդին, միավորում են և կազմում այդ մեկ Հայաստանը` հավասարության, եղբայրության և ազատության Հայաստանը:

Այժմ դա տևում է ընդամենը 90 րոպե, կամ էլի մի քանի օր, երբ տոնվում է հավաքականի հաղթանակը, բայց դա մի փոքրիկ մոդել, մի փոքրիկ օրինակ է, թե ինչ է ստացվում հավաքական կամքի, համառության, պայքարի և աշխատանքի շնորհիվ: Ու Հայաստանի հավաքականի այսօրվա հաղթանակը լինելու է այդ փոքրիկ մոդելի հերթական մեծ հաղթանակը, ընդ որում` խաղի ցանկացած հաշվի դեպքում, քանի որ խաղի նախաշեմն ինքնին, որպես աննախադեպ հանգրվան մեր հավաքականի համար, արդեն իսկ հաղթանակն է:

Հաղթանակ մեր ֆուտբոլիստներին, հաղթանակ մեր քաղաքացիներին, հաղթանակ մեր պետական ընթացքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում