Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հանդպելով ռուս ընդդիմադիր, լեգենդար շախմատիստ Գարի Կասպարովի հետ, առաջարկել է նրան աշխատել Վրաստանում և դպրոցականներին շախմատ խաղալ սովորեցնել: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:
Կասպարովն ու նախագահը քննարկել են Վրաստանի առաջնորդի նոր նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ աշակերտները դպրոցում նոր առարկա` «շախմատ» կանցնեն:
«Մենք շատ կարևոր քայլ ենք ուզում կատարել: Ներկայումս այդ խաղը սկսում է շատ երկրների դպրոցական կրթական համակարգի մի մասը դառնալ, և կարևոր է հասկանալ, որ այն սպորտային խաղ չէ, այլ կրթական առարկա»,- հայտարարել է Կասպարովը:









































