Արգենտինայի հյուսիսում 6.2 բալանոց ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելոով տեղի իշխանություններին և ոստիկանությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին` շուրջ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի և Չիլիի սահմանին `Սալտա քաղաքից 139 կմ հեռավորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:







































