Հոկտեմբերի 5-ին`ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես-Ց-220» մակնիշի 14 ՏԼ 860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթյա կրպակին:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր,1940 թվականին ծնված Լիա Մուրադյանը, որին շտապօգնության բրիգադը տեղափոխել է Հրազդան քաղաքի հիվանդանոց, վարորդ, 1963 թվականին ծնված Ռուբեն Դավթյանը և ուղևոր, 1999 թվականին ծնված Վաչագան Դավթյանը չեն տուժել:
Լ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









































