Ինչպես գրում է the Huffington Post-ը, երեկ հայտնի երգչուհի Շերը Twitter-ի իր էջում գրել է Քարդաշյան քույրերի մասին: Նա ասել է, որ չի նայում նրանց ռեալիթի շոուն: «Ես չեմ դիտում ռեալիթի հեռուստաշոուներ: Երբեք չեմ տեսել Քարդաշյաններին, սակայն այդ քածերը պետք է փողոց շպրտվեին: Ես կատակ չեմ անում»,- գրել է Շերը:
Քարդաշյաններն այս հրապարակումը չեն մեկնաբանել: Սակայն հնարավոր է, որ արդեն հաջորդ երկուշաբթի օրը «Պարեր աստղերի հետ» հաղորդման ժամանակ Քիմն ու Շերը հանդիպեն:






































