Sunday, 07 06 2026
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ

Գաղափարական հենքի վրա ձևավորված դաշինք չի լինի. Խ. Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այժմ երկրում նախընտրական շրջան է, իսկ ՀԱԿ-ի ներկայիս գործողությունները հենց նպատակ ունեն այդ շրջանում առանձնանալ քաղաքական դաշտում առկա մյուս ընդդիմադիրներից: Հարությունյանը նկատեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի` խորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի ակտիվացել, քանի որ ունի այլ ռեսուրսներ` խորհրդարանական ամբիոն, և աշխատում է խնամքով օգտագործել իր արսենալը:

Նա նշեց, որ քաղաքական դաշտում դեռևս ուժերը մեկը մեկին շոշափելու փուլում են գտնվում: Հարությունյանը չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում նոր վերադասավորումներ լինեն և նոր դաշինքներ ձևավորվեն: Նա ասաց, որ զուտ գաղափարական հենքի վրա ձևավորված դաշինք չի լինի, այլ կլինեն ընդհանուր քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, և որպես նման դաշինքի օրինակ բերեց ՀԱԿ-ին` նշելով, որ այնտեղ հավաքված են ծայրահեղ աջերից մինչև ծայրահեղ ձախեր. «Կարող է մի պահ հնչակները, ռամկավարներն ու դաշնակները հավաքվեն մեկ խմբում: Կարծում եմ` քաղաքական դաշտը խոշորացնելու առումով քայլեր կլինեն, իսկ կհաջողի, թե ոչ` մի քիչ հոռետեսորեն եմ վերաբերվում»:

Անդրադառնալով ՉԻ-ի հրապարակմանը այն մասին, թե ինքը ցանկանում է դառնալ ՀՀԿ անդամ և հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Հարությունյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ ինքը և իր կուսաակցությունը համագործակցում են ՀՀԿ-ի հետ: Նա նշեց, որ գաղտնիք չէ նաև, որ իր կուսակցությունն աջակցել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և առաջիկայում էլ կերևա իրենց դիրքրոշումը, քանզի, ըստ բանախոսի, ՀՀԿ-ն էլ դեռ չի կողմնորոշվել ընտրությունների հարցում իր մարտավարության մեջ, չի կողմնորեշվել կոալիցիայի հետ միասնական հանդես գալու հարցում. «Մենք համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, բայց միասնական հանդես գալու վերաբերյալ կոնկրետ հարց դեռևս չի քննարկվել»:

Հարությունյանը նշեց, որ իր կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե իրենք ինչպես են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն ակնհայտ է, որ իր կուսակցության նման փոքր կուսակցությունները միայնակ չեն կարող մասնակցել դրանց:

Ըստ Հարությունյանի` առաջիկա խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն կոալիցիոն ուժերը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Նա չբացառեց, որ առաջիկա խորհրդարանում մանդատ կունենա նաև նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում