Կոլումբիացի երգչուհի Շակիրան ներգրավվել է ԱՄՆ նախագահին կից լատինաամերիկացիների կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: 4 հոգանոց հանձնաժողովը ստեղծվել է նախագահ Օբամայի հրամանագրով 2010 թ.: Նրա հիմնական նպատակն է լատինաամերիկացիների կողմից ԱՄՆ-ում կրթություն ստանալու խոչընդոտների վերացումը:
Ակնկալվում է, որ լատինաամերիկյան համայնքը կարևոր դերակատարություն կունենա 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Վերջին շաբաթների ընթացքում ավելի քիչ ամերիկացիներ են կարծում, որ Օբամային կհաջողվի վերընտրվել: Տեղեկացնենք, որ Շակիրան անցյալում էլ ակտիվ գործունեություն է վարել` պաշտպանելու լատինաամերիկացիների շահերը: Մասնավորապես, նա 2010 թ. Համաշխարհային բանկի հետ սկսել է Լատինական Ամերիկայում երեխաների համար կրթության ապահովման ծրագիրը: Նա նաև «Ոտաբոբիկ հիմնադրամի» հիմնադիրն է, որը կրթական ծրագրեր է իրականացնում Կոլումբիայում, ՀԱՀ-ում և Հաիթիում: