ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստիում երեկ քննարկվել և ընդունվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևը:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում, ողջունելով մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով կալանավորվածներին ազատ արձակելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, Վեհաժողովը համարում էր, որ ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության մեկնարկը, վերջին համաներման արդյունքները, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների էջը, ի վերջո, կարելի է փակված համարել:
Երեկ ԵԽԽՎ-ում Ստրասբուրգում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանից տեղեկացանք, որ Հայաստանում մեծ քննադատության արժանացած ձևակերպումները, փաստորեն, պահպանվել են, և ինչ-որ կոսմետիկ, աննշան լրացումներ են արվել: Ինչպես տեղեկացրել էինք, Զ. Փոստանջյանը հինգ առաջարկություններ էր ներկայացրել, բայց դրանք երեկ, ըստ էության, չեն ընդունվել:





































