«Մեքսիկայի իշխանությունները մտադիր չեն օգնություն խնդրել ամերիկյան զինվորականներից՝ թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում»-, հայտարարել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպան Արթուրո Սարուխանը: Այս մասին հայտնում է BBC –ն:
Ավելի վաղ Տեխաս նահանգի նահանգապետ և ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հանրապետական թեկնածու Ռիք Փերին հայտարարել էր, որ 2012 թվականին հաղթանակի դեպքում այդպիսի առաջարկ կանի մեքսիկական իշխանություններին:
Մեքսիկայի կառավարությունն ավելի ու ավելի շատ է ներգրավում իր զինվորականներին թմրամոլության դեմ պայքարի մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Մեքսիկայում ձերբակալվել են 18 ոստիկաններ: Նրանք մեղադրվում են թմրանյութեր վաճառողների հետ համագործակցելու և թմրամաֆիայում ներգրավված լինելու մեջ:







































