1990-1991թթ. վիճակագրությունն ուսումնասիրելով`կարող եմ ասել, որ այդ թվականներին Հայաստանում կար շուրջ 21 հազար գիտաշխատող: 2010թ. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակազմակերպչական հաշվետվության համաձայն` ակադեմիայի համակարգում աշխատողների ընդհանուր թիվը 4056 է, իսկ գիտաշխատողների թիվը` 2439, որը կազմում է Հայաստանի գիտական պոտենցիալի շուրջ կեսը:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Ակադեմիայի փորձագետներից մեկն ասաց, որ հաշվի առնելով այն, թե միջազգային գիտական ամսագրերում քանի մարդ է տպագրվում, կարող ենք ասել, որ գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը չի գերազանցում հազարը:
«Գիտական պրոդուկցիայով հենց նրանք են զբաղվում»,- նշեց մեր զրուցակիցը:









































