ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը հետաքրքրվեց, թե ազատամարտիկներին ի՞նչ օգնություն է տրամադրվում: Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ ընդունվել է օրենք, որով զոհվածների ընտանիքի անդամներին տրվող նպաստը ընդանուր նպաստառուներից առանձնացվել է:
Սեպտեմբերի 1-ից, ըստ նախարարի, տրվում է, որպես պետության կողմից օգնություն, իսկ այդ ընտանիքների թիվը հասնում է հինգ հազարի: Հստակեցվել է նաև այդ ընտանիքների կազմում երեխաների թվաքանակը, քանի որ օգնության չափը կախված է նաև երեխաների քանակից: Մինչև սեպտեմբեր բազային չափը 13 հազար 500 հարյուր դրամ էր և յուրաքանչյուր երեխայի հաշվով հավելյալ գումար: Ստացվում էր մինչև 25 հազար դրամ: Իսկ այսօր արդեն 30 հազար դրամ է: Իսկ երեխաների քանակով հաշվարկված՝ մեկ ընտանիքի տրամադրվող գումարի միջին չափը կազմում է 50 հազար դրամ:
Հրայր Կարապետյանը նկատեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն զոհվածներին, այլև հաշմանդամ ազատամարտիկներին, ինչպես նաև, թե՝ ֆինանսականից զատ, ինչ զեղչային օգնություններ են տրվում, սակայն ժամանակը սպառվեց և հարցը մնաց անպատասխան:









































