ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենց հայցը մուտք է եղել դատարան`համաձայն որի պահանջում են. «Պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալ հավաքն անօրինական լինելու և մասնակիցների` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա լինելու վերաբերյալ բարձրախոսով տեղեկացնելուն ուղղված գործողություններից»:








































