Friday, 05 06 2026
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Ժիրայր, ես քնում եմ Ազատության հրապարակում, արի դու էլ քնի. Ն.Փաշինյան

«Համաժողովրդական քաղաքացիական ֆորումի» շրջանակներում, որն ունի մի շարք ենթախմբեր, այսօր Ազատության հրապարակում քննարկում կազմակերպվեց` «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայի շրջանակներում, որին մասնակցեց «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ժ.Սեֆիլյանը նախ հիշեցրեց, որ չէր պատկերացնում, որ մի օր Ալիկ Արզումանյանի հետ ընկերություն աներ, որը սկսվեց բանտից, և որ Նիկոլ Փաշինյանի հետ մի խրամատում կարող ենք լինել: «Մենք պիտի փորձեինք ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կոլեկտիվ ղեկավար մարմին ձևավորել, դժբախտաբար այդպես չգնաց և մինչև այսօր այդպես չէ: Բայց ամեն ինչ կորած չէ, դեռ ուղղել հնարավոր է: Մենք պետք է արդար լինենք և ասենք, որ նախագահականից նախագահական ժողովուրդն ակտիվանում է և վերջին նախագահական ընտրություններով ակտիվությունը աննախադեպ է` համախմբվածության առումով»,- նշեց Սեֆիլյանը:

Իսկ ինչպե՞ս պետք է այսօր վարվել՝ հարցին Սեֆիլյանը պատասխանեց. «Այսօր համախմբում իրականացնելու համար պետք է լինի փոխանցում հին սերունդից նոր սերունդ, այսինքն` հին սերունդը պետք է բացառապես աջակցի: Այսօրվա բեմահարթակով հնարավոր չէ մոբիլիզացնել հայությանը: Սակայն լուծումներ կան` բեմահարթակի մաքրում-ազնվացում, այլևս քիչ է միայն սահմանադրական կարգի հաստատման պահանջը, որովհետև երեք-չորս տարի առաջ մենք համաձայնում էինք միայն այդ գաղափարով համախմբվել, սակայն ժամանակները անցնում են, մենք ժամանակ չունենք, ժամանակը ի վնաս մեզ է գործում, և այսօր որևէ փոփոխություն եթե պետք է կատարվի` պետք է ի սկզբանե «հանուն»-ի մեջ որակական փոփոխությունը տրված լինի: Իմ համոզումն է, որ մեզ հնարավոր չէ բուժել այդ հոռի երևույթները, ստիպված մենք պետք է երրորդին հրաժեշտ տանք և անցնենք չորրորդին»,- ասաց Սեֆիլյանը` նկատի ունենալով որպես որակական փոփոխություն` երրորդ հանրապետությունից չորրորդ հանրապետություն անցում պրոցեսը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հակադարձեց Ժ.Սեֆիլյանի գնահատականներին. «Չկա այնպիսի բան, որ մենք չենք կարող անել: Այսօր հանրապետությունում կա ավազակապետություն, և կա ոչ ավազակապետություն, խնդիրը հետևյալն է` անկախ նրանից, թե մենք ինչպիսին ենք պատկերացնում պետականության հիմքերը, իմ խնդիրը հետևյալն է` մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի, ինքը ավազակապետության գծից այն կողմ է, թե ոչ ավազակապետության գծի կողմն է: Այսօրվա իրավիճակում չեզոքություն հնարավոր չի, որովհետև ցանկացած չեզոքություն անուղղակի քվեարկություն է` հօգուտ ավազակապետության: Եթե որևէ մեկը դժգոհ է ավազակապետությունից, բայց չի գալիս ավազակապետությանը ասում` հեռացիր, ինքը անուղղակի քվեարկում է այդ ավազակապետության օգտին»-, նշեց Ն.Փաշինյանը:

«Եթե Ժիրայր Սեֆիլյանը իմ թշնամու` ավազակապետության թշնամին է, ուրեմն Ժիրայր Սեֆիլյանը իմ բարեկամն է, եթե ես Ժիրայր Սեֆիլյանի թշնամու` ավազակապետության թշնամին եմ, ուրեմն ես Ժ.Սեֆիլյանի բարեկամն եմ: Եթե մենք այս տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք, ես խնդիր եմ տեսնում: Խոսում եք հարթակի մասին, ես այսօր այդ հարթակի վրա եմ, ինչո՞ւ, որովհետև այդ հարթակում ինձ բոլորը դո՞ւր են գալիս, որովհետև այդ հարթակում բոլորը իմ արյունակից եղբա՞յրս են… Ոչ, որովհետև ոչ թե եկել եմ այս մարդկանց կողքն եմ կանգնել, այլ ես եկել եմ խրամատում եմ կանգնել, ես խրամատի մեջ եմ, և կարևորը այն է, որ խրամատից կրակում են նույն ուղղությամբ: Ես խրամատում եմ, ոչ թե մեկի հետ եմ, ինչ-որ մեկի հետևորդն եմ, ինչ-որ մեկի աղանդի հետևորդն եմ, ինչ-որ մեկի ստրուկն եմ, ինչ-որ մեկի հիպնոսի տակ եմ: Այսինքն` ես տեղում եմ, դա առաջին շարքն է: Հիմա` կարողանո՞ւմ ենք մենք հավաքվել հրապարակում և այս իշխանությանը ասենք` քեզ հեռացնում ենք»,- նշեց Ն.Փաշինյանը:

Ապա Ն.Փաշինյանը նշեց. «Ես ունեմ իմ թեկնածուն, ում օգտին քվեարկելու եմ արտահերթ ընտրությունների ժամանակ: Դա չի նշանակում, որ այստեղ կանգնած բոլոր մարդիկ պետք է քվեարկեն իմ թեկնածուի օգտին: Ամբողջ համակարգը, եթե ենթադրենք մի քար ունենք, այդ քարը փշրելու համար դա նույնն է, որ ասենք, որ մի հարվածով դա պետք է ավազ դարձնենք, չի լինում նման բան: Ժիրայր, այդ հարթակը անձինք չեն, այդ հարթակը պայքարի խրամատ է, առաջին գիծ է, այդ հարթակը փակ չի… Էդ ո՞վ է եկել ուզեցել կանգնի այդ հարթակում, մենք փայտն առել ընկել ենք հետևից…»:
Ժ.Սեֆիլյանը կես կատակ-կես լուրջ ասաց, թե Լևոն Զուրաբյանը հիշում է՝ ինչպես հրաժարվեցին խոսք տալ «Սարդարապատ» շարժմանը:

Ն.Փաշինյանը շարունակեց. «Քանի դեռ գոյություն ունի ավազակապետությունը` կարող է գոյություն ունենալ մի գաղափար` ավազակապետությունից Հայաստանը ազատելը… Ժիրայր, ես քնում եմ Ազատության հրապարակում, արի դու էլ քնի, իրար կողքի վրան դնենք, ես ելույթ չեմ ունենա, դու ելույթ կունենաս: Բայց խնդիրը մեկն է` այս խնդրի շուրջ մենք համախմբվո՞ւմ ենք, թե՞ ոչ: Արտահերթ ընտրություններ լինեն` ուզում եք մասնակցեք, չեք ուզում մի մասնակցեք, որ թեկնածուին ուզում եք ընտրեք: Բայց ես չեմ հասկանում, որ երբ կա երկու ճամբարի կռիվ, երբ որ մի ինչ-որ տեղից մեր խրամատին ընկնում են ականներ, ես դա չեմ հասկանում: Երբ որ Սերժի խրամատից են ընկնում, ես դա հասկանում եմ, բայց երբ որ ձեր կողմից են ընկնում ականներ մեր խրամատին` ես դա չեմ հասկանում»,- եզրափակեց Ն.Փաշիյանը:

Քննարկման ավարտին Ժ.Սեֆիլյանը խոստացավ, որը վաղը կգա Ազատության հրապարակ` մասնակցելու հանրահավաքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում