Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինն այցելել է Բաքվի սլավոնական ինստիտուտ։
Այնտեղ Խլոպոնինը խոսել է ռուս-ադրբեջանական մշակութային և այլ հարաբերություններից, ինչպես նաև անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ Խլոպոնինն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա). «Բոլորին մտահոգում է Ղարաբաղյան հակամարտությունը, և բոլորը հանդես են գալիս խաղաղ ճանապարհով այդ խնդրի շուտափույթ կարգավորման օգտին»։
Խլոպոնինը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հարցը քննարկել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ։







































