Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։
Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։
«Նոր անդամ-պետությունների ընդունման գործիքակազմը հստակ արձանագրված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում որևէ դիմում չի մերժվել։ Դրանցից յուրաքանչյուրն անհատապես մանրամասն քննարկվում է։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, բայց դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։
Նախկին գլխավոր քարտուղարը հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հապճեպ որոշումներ չեն կայացվում։






































