Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ երկրի հակահետախուզության աշխատակիցների ջանքերով վերջին շրջանում 30 տոկոսով ավելացել են Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին առնչվող ձերբակալությունները: Այդ մասին Պատելը հայտարարել է ամերիկյան կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական կոմիտեում տեղի ունեցած լսումների ընթացքում:
«Միայն հակահետախուզության գծով տարեսկզբից գրանցվել է ԿԺԴՀ-ին, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին առնչվող ձերբակալությունների քանակի աճ 30 տոկոսով»,- հայտարարել է նա:











































