Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը

Նույն դաշտում գործող լրատվամիջոցները պետք է համախմբվեն

«Դեմ ենք, որպեսզի թերթերում հրապարակված ցանկացած քննադատություն դիտվի որպես վիրավորանք»,- այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների հետևանքով վերջերս թերթերի դեմ ավելացած հայցադիմումներին:

«Առհասարակ, լրագրողական համայնքը բաժանված է տարբեր ճակատների, դա լուրջ խոչընդոտ է ստեղծում՝ համախմբված պայքարելու համար: Գոնե այն լրատվամիջոցները, որոնք գործում են միևնույն դաշտում, կարող են և լավ կլինի, որ համախմբվեն, մանավանդ այն պարագայում, երբ համատեղ գործողությունների անհրաժեշտություն կա»,- հորդորեց Ա. Մելիքյանը` տեղեկացնելով, որ կոմիտեն մեկ շաբաթից կհրապարակի երրորդ եռամսյակային զեկույցը, որտեղ կլինեն տվյալներ դատական գործընթացների վերաբերյալ: Նրա փաստմամբ` նախնական տպավորություններով և հաշվարկներով՝ երրորդ եռամսյակում ավելի քիչ չեն եղել դատական հայցերը, քան երկրորդում, և այդ ալիքը չի նվազելու:

«Մենք կտրականապես դեմ ենք, որ ցանկացած քննադատություն դիտվի որպես վիրավորանք, ինչը և ներքաղաքական էլիտան անում է, կամ եթե այդ վիրավորանքը տեղի է ունեցել՝ միակ լուծումը լինի դատարանում` ամենաբարձր փոխհատուցման չափերով»,- իր կարծիքը հայտնեց Ա. Մելիքյանը` հավելելով, որ պնդել էին, որ քաղաքացիական օրենսգրքում ամրագրվի, որ եթե թերթը բարեխղճորեն արտացոլել է այլ աղբյուրում տպագրված որևէ նյութ, ապա ինքը` թերթը, դրա համար պատասխանատվություն չի կրում, այլ կրում է սկզբնաղբյուրը: Նա նշեց, որ այսօր, եթե օլիգարխը հայհոյում է լրագրողին, դա վիրավորանք չի համարվում, բայց եթե լրագրողն այլ տեղից լրատվություն է վերցնում, ինչպես «Հայկական ժամանակ»-ի պարագայում, երեք պատգամավորներով դիմում են դատարան և շահում դատը. հիմա թերթը ստիպված է դիմել ընթերցողներին՝ փոխհատուցման վճարը տալու համար:

Համատեղ ասուլիսի ընթացքում իրենց առաջարկություններով հանդես եկան «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Վերջինս առաջարկեց ցանկացած նոր հայցի դեպքում թերթի առաջին էջում տեղադրել հայցվորի լուսանկարը՝ սև շրջանակի մեջ: «Սա այլ կերպ, քան ազատ մամուլի դեմ ուղղված գործընթաց, չի կարելի անվանել: Հայցերն ամենաարտառոց, ամենաանհեթեթ, ամենաանսպասելի բովանդակությունն են ունենում. մի պղտոր վիճակ է ստեղծվել երկրում, որ կարող են դատի տալ ուրիշի գրած հոդվածի համար, ուրիշ տեղից արտատպած նյութի համար, որևէ նյութի թարգմանության համար: Կարող է դատարան դիմել մարդ, ով ամբողջ կյանքում օրինախախտումներով է զբաղվել, և ընդամենը թերթի մեղքն այն է, որ այդ օրինախախտումներից մի մաս հայտնաբերել է և լուսաբանել»,- մեկնաբանեց խնդիրը «Հրապարակ»-ի խմբագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում