2050 թ. շուրջ 40 մլն ծխողներ կարող են մահանալ թոքախտից: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքները, ծխողների՝ թոքախտով հիվանդանալու հավանականությունը 2 անգամ ավելի մեծ է, քան չծխողներինը:
British Medical Journal-ի կանխատեսումներով` թոքախտի գրանցված դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Ասիայի երկրներին:
«Դեռ 20 տարի առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում էր, որ թոքախտը մարդկության ամենամեծ խնդիրներից է»,- հիշեցրել է թոքախտի մասնագետ Ջոն Մուր-Գիլլոնը:











































