Դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային գործով հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեր հարցին, թե արդյոք հարցաքննվել է Անժելա Սարգսյանի լուսանկարներն ինտերնետում տարածելու մեջ կասկածվող Կարեն Արեյանը կամ եղել է արդյոք առերեսում, ոստիկանությունից պատասխանեցին, որ նախաքննության շահերից ելնելով` գործի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն դեռևս չի կարելի տրամադրել:
Հաղորդվում է, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144 և 263 հոդվածների հատկանիշներով և բազմակողմանի քննություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել համացանցում:
Դա Անժելայի զուգընկեր` նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված և այժմ պայմանական ազատության մեջ գտնվող, Կարեն Արեյանն է:
Նշենք, որ Արեյանի հայրը օրենքով գող Շուրան է: