Չեխիայի և Բուլղարիայի վարչապետների` Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ այս երկրները որոշել են դեռ չսահմանել եվրոգոտուն անդամակցելու ժամկետներ: «Ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանա այդ նախագիծը»,- ասել է Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը` ելույթ ունենալով իր բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բորիսովն իր հերթին շեշտել է, որ իր երկիրը չի ցանկանում անդամակցել մի կազմակերպության, որը թաղվել է պարտքերի մեջ: Նեչասը նաև հավելել է, որ երկու պետություններն էլ հետևելու են ավելի պատասխանատու բյուջետային քաղաքականության: Նշենք նաև, որ այս երկրները մի քանի տարի է՝ բանակցություններ էին վարում եվրոգոտուն անդամակցելու համար:










































