«Հանրապետության հրապարակի կապակցությամբ ասում ենք՝ չի կարելի համալիր մոտեցումն անտեսել: Պետք է շատ քննարկել, պետք չէ դրանից վախենալ»,- անդրադառնալով Հանրապետության հրապարակում թմբուկ կառուցելու որոշմանը` ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և շարունակեց. «Միայն չի կարելի անձնական վիրավորանքների հասնել: Բայց քարը ուրիշի կողմից է նետված»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով` պատմական հուշարձանին ձեռք տալ չի կարելի. «Այսօր երբ ամբողջ հրապարակն է ճանաչվել պատմական հուշարձան, չեմ հասկանում` ինչ համարձակություն է պետք՝ այն ձևափոխելու համար»: Բացի այդ, նրա խոսքով, «Թամանյանի անվան տակ» կառուցվում է 13 հարկանի շարքային շենք
Ըստ նրա՝ քաղաքը շնչող, կենդանի միավոր է: Մեր նպատակն է այդ ուժը կանոնակարգել, ճիշտ է՝ կան խնդիրներ, բայց՝ շտկելի: «Ժամանակն է, որ կառավարությունն արիություն ունենա ու կենտրոնի Օղակաձև զբոսայգու հատվածում արգելի որևէ շինանարություն կատարել»,- ասաց Ս. Քալաշյանը:









































