Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Դոնալդ Թրամփի «աշխարհաբաժանումը»

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շուրջ փարձագիտական գնահատականները գրեթե համընկնում են մի հարցում, այն ներկայացուցչականությամբ աննախադեպ էր, Չինաստանը բացահայտվեց որպես Միացյալ Նահանգներից հետո երկրորդ աշխարհաքաղաքական դերակատար, որի շուրջ Գլոբալ հարավի փաստացի համախմբում կա, բայց ինստիտուցիոնալացման հարցում դեռևս տարաձայնությունները հաղթահարված չեն:

Ընդ որում, վերջին գնահատականը հիմնվում է ոչ թե արտաքին՝ ամերիկյան կամ եվրոպական ազդեցությամբ, այլ՝ ՇՀԿ ներքին հակասություններով: Վերլուծաբանները կոնկրետ նշում են Հնդկաստան-Չինաստան սահմանային վեճը և Հնդկաստան-Պակիստան ավելի խորը հակասությունները՝ կապված Ջամու-Քաշմիրի նկատմամբ իրավազորության հետ, որ պարբերաբար վերաճում են զինված բախումների:

Արևմտյան հեղինակներից մեկը նույնիսկ տեսակետ է հայտնել, որ ՇՀԿ անդամներին ոչ թե ընդհանուր շահերն են միավորում, այլ՝ ԱՄՆ-ից դժգոհությունը: Դեմոկրատական կուսակցության հետ աֆիլացված ամերիկյան լրատվամիջոցները բացահայտ քննադատում են նախագահ Թրամփին և հիմնավորում, որ Հնդկաստանի նկատմամբ ներմուծման քսանհինգ տոկոսի մաքսատուրքերի սահմանը Նյու-Դելիին մղել է Պեկինի հետ հարաբերությունների բարելավման:

ՇՀԿ գագաթաժողովից երկու օր հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական սոցիալական ցանցում սենսացիոն գրառում է կատարել. «Թվում է, մենք կորցրինք Ռուսաստանին և Հնդկաստանին, նրանք ընտրեցին խորը և մռայլ Չինաստանը»: ԱՄՆ նախագահը Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին միասնական զարգացում է մաղթել:

Ավելի վաղ նա Սի Ծինփին-Պուտին-Կիմ Չեն Ին համերաշխությունն անվանել է Միացյալ Նահանգների դեմ դավադրություն: Չինաստան-Ռուսաստան-Հնդկաստան «եռամիասնության» հանդեպ Թրամփի հանդուրժողոկանությունը որքանո՞վ է անկեղծ կամ նրա բարեմաղթանքները չպե՞տք է հասկանալ հակառակ իմաստով՝ ավելի շատ որպես զգուշացում, որ դա «ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,-կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Դրանից Թրամփի գլխավոր ուղերձը չի փոխվում. նա իր կամ առհասարակ ԱՄՆ-ի «աշխարհաբաժանումն արդեն կատարել է»: Բաց է մնում, թերևս, ճակատագրական նշանակության հարցը. Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե Հին աշխարհին կթողնի, որ նա ինքը հոգա սեփական «բևեռայնության» հոգսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում