1994 թվից սկսած՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի տոն:
Ուսուցչի տոնը հաստատելու պատմական նախադեպը եղել է 1966 թ. հոկտեմբերի 5-ին ուսուցչի կարգավիճակի մասին Փարիզում կայացած Հատուկ միջկառավարական կոնֆերանսը: Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ստորագրվել է «Ուսուցչի կարգավիճակին վերաբերող խորհուրդներ» փաստաթուղթը:
Այսօր ՄԱԿ-ն առաջարկում է բոլոր ծնողներին և քաղաքացիներին մեկ րոպե մտածել, թե ինչպես է փոխել իրենց կյանքը լավ ուսուցիչը:
Այն հանգամանքը, որ այս տոնը նշվում է համաշխարհային մասշտաբով, արդեն խոսում է այն մասին, որ մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվում մի շարք այլ մասնագիտություններից, ուսուցիչները մեծ հարգանք և հեղինակություն են վայելում ժողովուրդների մեջ:







































